Ամստերդամում ոստիկանները ներխուժել են օպերային երգչի տուն՝ նրա երգը բղավոցի հետ շփոթելով, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով NL Times-ը։ Երգչի անունը չի հաղորդվում։
Երգչի հարեւանը ոստիկանություն էր դիմել՝ կարծելով, թե տղամարդը ընտանեկան բռնության զոհ է դարձել։ Նա ոստիկաններին հայտնել է, որ սարսափելի բղավոցներ է լսել։
Ոստիկանները մոտեցել են նրա տանը եւ համոզվել, որ տանից բարձր ձայներ են գալիս։ Նրանք կոտրել են դուռը եը ներս մտել։ Պարզվել է, որ երգիչը տանը միայնակ էր։ Նա ականջակալներով օպերա էր լսում եւ ձայնակցում։




























