Բաքվում կինը դանակով կտրել է ամուսնու ազգականի կոկորդը, որը փորձել էր բռնաբարել իրեն։

Minval.az կայքի փոխանցմամբ՝ տուժած Հոքմալի Ֆաթալիեւին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ նրան անհապաղ վիրահատել են։ Նա ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։  Ֆաթալիեւը մշտական բնակության վայր չունի եւ թափառաշրջիկ կյանք էր վարում։

Որպես հանցագործության կասկածյալ՝ ձերբակալվել է 32-ամյա Այգյուն Ալեքբերովան։ Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ֆաթալիեւը, որը Այգյուն Ալեքբերովայի ամուսնու հորեղբայրն է, հարբած վիճակում մտել էր ամուսինների բնակարան եւ փորձել էր բռնաբարել կնոջը, ինչի պատճառով էլ վերջինս դանակահարել էր նրան։

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։