Արմավիրի մարզում օրեր առաջ 5-ամյա աղջնակի բռնաբարելու մասին հաղորդում է ստացվել:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հունվարի 27-ին հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Այն է՝ բռնաբարություն, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ եւ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները, որը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ:

Նշենք, որ ըստ «Փաստինֆո»-ի՝ գործով արդեն կա ձերբակալված՝ 15-ամյա մի պատանի: