Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցները եւ ՌԴ հատուկ ծառայությունները պարզել են մի քանի ահաբեկիչների ինքնությունը, որոնք մասնակցել են Սանայի թերակղզում կործանված ռուսական А321 օդանավում ահաբեկչության նախապատրաստությանը, հաղորդում է LifeNews-ը:

Պարբերականի տվյալներով, հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են, որ պայթուցիկը սարքն օդանավ է բերել Շարմ էլ Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, որը դրանից որոշ ժամանակ առաջ էր աշխատանքի անցել օդանավակայանում:

Նշվում է, որ ռումբը եղել է բեռների հատվածում: Ռումբը չի եղել պայուսակի մեջ, այլ եղել է փաթեթով:

Պարբերականը նշում է, որ ռումբն օդանավ բերելուց հետո, ահաբեկիչն անհետացել է: Վերջին անգամ նրա գտնվելու վայրը արձանագրվել է Թուրքիայում: Հատուկ ծառայությունները որոնում են նրա եւս 5  հանցակիցներին:

Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում։ Օդանավի 217 ուղեւորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել էին։