Հայաստանի անկախության տարիներին հայ ժողովուրդը շատ արժեքներ կորցրեց, բայց պահպանեց բանակն ու ազատագրված Արցախը: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Մենք այսօր ունենք հզոր ու մարտունակ բանակ, սակայն խաղաղ պայմաններում զոհեր չունենալու համար անհրաժեշտ է զգուշություն, ձեւեր մշակել, որպեսզի երկկողմանի կրակոցները դադարեն: Հայ ժողովուրդը պետք է այնքան հասունանա, որ կարողանանք հպարտանալ, որ տոհմական զինվորականներ ենք եղել»,-ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով, ներկայիս քաղաքական վիճակն այնպիսին է, որ հայկական բանակը պետք է միշտ լինի մարտունակ ու հզոր:
«Պետք է ամեն ինչ անենք, որ հայկական բանակն ավելի հզոր ու մարտունակ լինի: Պետք է բանակի ոգին մաքուր պահենք եւ յուրաքանչյուրս ամեն ինչ անենք մեր բանակի համար»,-ասաց Դավիթ Գասպարյանը:




























