Հակառակորդի հրետակոծության հետեւանքով դեկտեմբերի 5-ին ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայող Վարազդատ Խաչատրյանը դեռեւս շարունակում է բուժումը ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց զինծառայողի հայրը՝ Իշխան Խաչատրյանը:

«Մեզ թվում է՝ դեռ երկար կմնա հոսպիտալում, քանի որ ոտքի մեջ բեկորներ են մնացել, հնարավոր է՝ նորից վիրահատեն»,- ասաց Իշխան Խաչատրյանը:

Հոր խոսքով՝ չնայած ծանր վնասվածքներին եւ արդեն 1 ամսից երկար ձգվող բուժումներին, Վարազդատի տրամադրությունը բարձր է;

Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր, որ հակառակորդի հրետակոծության հետեւանքով 2015թ. դեկտեմբերի 5-ին ժամը 18:45-ի սահմաններում ականապայթյունային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

Օրեր անց Խաչատրյանը տեղափոխվել էր Երեւանի «Նորք Մարաշ» սրտաբանական կենտրոն, ապա հոսպիտալ: