Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 47-ամյա Ռաֆիկ Վ.-ի բնակության հասցեներում եւ կից օժանդակ շինություններում:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խուզարկությունն իրականացնելուց առաջ Ռաֆիկ Վ.-ն վագոն-տնակի պահարանից ներկայացրել է փայտյա խզակոթով, առանց գործարանային համարի, առանց փամփշտակալի, ինքնաձիգի նմանվող հրազեն եւ հայտարարել, որ այն պատկանում է իրեն:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հրազենի ձեռք բերման աղբյուրը եւ մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ռաֆիկ Վ.-ն ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին, որտեղ նախապատրաստվում են նյութեր:




























