ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի ավտոմեքենան այսօր՝ հունվարի 28-ին, վթարի է ենթարկվել Կոտայքի մարզում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախկին նախարարը հաստատեց, որ իսկապես վթար է տեղի ունեցել, սակայն ինքը մեքենայի մեջ չի եղել:
Նշենք, որ Shamshyan.com-ը, սակայն, հաղորդում է, որ դեպքի վայրում հավաքվանծերը հայտնել են, որ քաղաքաշինության նախկին նախարարը վթարից հետո մեկ այլ «յոթերով» համարներով ավտոմեքենայով հեռացել է դեպքի վայրից:




























