Բաքվում Միլլի Մեջլիսի շենքի դիմաց 40-45 տարեկան անհայտ տղամարդն իր վրա վառելիքի խառնուրդ է լցրել եւ փորձել է կրակի տալ:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, ոստիկանության աշխատակիցներն անմիջապես արձագանքել են եւ կանխել ինքնասպանությունը:
Ինքնասպանության փորձ արածի անձը չի հաղորդվում: Նրան տարել են ոստիկանության բաժանմունք:




























