Արմավիրի մարզում 5-ամյա աղջիկ երեխային բռնաբարելու և 10-ամյա տղայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով 15-ամյա պատանի է ձերբակալվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիրի մարզի բնակիչ, որը 15 տարեկան է։

Նախաքննությունը շարունակվում է, և կատարվում են անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Այլ մանրամասներ քրեական գործով հրապարակման ենթակա չեն։