Սիբիրի հարավ-արեւելքում պեղումների ժամանակ ճագարի նախնու մնացորդներ են հայտնաբերել, որը Երկրի վրա ապրել է շուրջ 14 մլն տարի առաջ: Հնագետներն ընդգծում են, որ գտածոն սենսացիոն է, քանի որ նախկինում համարվում էր, որ ճագարները հիմնականում բնակվել են Եվրոպայում՝ ավելի մեղմ ու ջերմ կլիմայական պայմաններում:

Մասնագետների խոսքով, Amphilagus tomidai տեսակի քարացած մնացորդները վկայում են այն մասին, որ կենդանին ժամանակակից ճագարների հեռավոր նախնին է:

Ըստ Informing-ի, ավելի վաղ կենդանաբանները պնդում էին, որ ճագարները բնակվել են Եվրոպայում: Սակայն այս պեղումներն ապացուցում են, որ 14 մլն տարի առաջ Սիբիրի կլիմայական պայմանները նույնպես բարենպաստ են եղել ճագարակերպների կյանքի համար: