Հունվարի 28-ին, ժամը 16.50-ին, ՀՀ ՏԿ ԱԻՆ Շիրակի մարզի հրդեհային տեսչությունից ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արագածի 7-րդ թաղամասի 4/Ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով:
Նշված բնակարանում հայտնաբերվել է նույն տանը միայնակ բնակվող, 79-ամյա Ժոռա Ավալյանի այրված դիակը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:
Քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:



























