Չինացի գիտնականները Սիչուանի նահանգում հնագիտական պեղումների ժամանակ հնագույն ոսկյա եւ նեֆրիտե իրեր են հայտնաբերել։ Այս մասին հայտտում է «Սինհուա» գործակալությունը։

Մասնագետներն այդտեղ աշխատում են արդեն 20 տարի, սակայն նման արժեքավոր գտածոներ շատ հազվադեպ են հանդիպում։ Վերջին անգամ այստեղ հողից հնագույն ոսկյա իրեր էին գտել անցյալ դարում։ Գիտնականները ենթադրում են, որ գտածոները պատրաստվել են մոտ 3 հազար տարի առաջ։ «Նոր բացահայտումները ցույց են տալիս, որ պեղումների վայրում ապրել են բարձր հասարակական դիրք ունեցող մարդիկ»,- նշում է Սիչուանի մշակութային արժեքների եւ հնագիտության հետազոտական ինստիտուտի գիտաշխատող, Սանսինդույ հուշարձանի պեղումները ղեկավարող Լեյ Յույը։ Նրա խոսքով՝ հայտնաբերած ոսկին եւ նեֆրիտը վկայում են այն մասին, որ Սանսինդույը բարգավաճում էր Արեւմտյան Չժոուի դինաստիայի օրոք (մ.թ.ա. 1046-771 թթ.), փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Սանսինդույ հնագիտական հուշարձանը գտնվում է Սիչուանի վարչական կենտրոն Չենդու քաղաքից 40 կմ հեռավորության վրա՝ Գուանհան քաղաքում։