2015թ.-ի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների եւ լրագրողների իրավունքների խախտման 105 դեպք: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
«Նախորդ տարվա ընթացքում ԶԼՄ-ների եւ դրանց աշխատակիցների նկատմամբ տարաբնույթ ճնշումների թիվը հասավ 67-ի, արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 8 դեպք, իսկ հարձակումներից տուժածների թիվը կազմում է 23: ԽԱՊԿ-ը նախորդ տարում արձանագրել է տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների 30 փաստ»,- ասաց Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով 2015թ.-ն:
ԽԱՊԿ նախագահի խոսքով՝ ընդհանուր առմամբ նախորդ տարին հայաստանյան լրատվամիջոցների եւ լրագրողների համար լարված եւ բարդ ժամանակաշրջան էր:




























