Համացանցի օգտատերերը արձագանքել են նոր Բարբի տիկնիկի հայտնվելուն, հայտնում է Mashable-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տիկնիկի նոր մարմինը 57 տարվա մեջ ամենաէական փոփոխություններն է կրել։ Այսուհետ Բարբին ունի երեք նոր տարբերակ՝ բարձրահասակ, փոքրամարմին եւ թմբլիկ։
Այս նորամուծությունը միանշանակ չի ընդունվել հասարակության կողմից։ Ոմանք գովել են ընկերության ջանքերը, որոնք ուղղված են գեղեցկության տարբեր չափանիշները ներկայացնելուն, մյուսները քննադատել են, ոմանց էլ հետաքրքրել է Բարբիի փեսացուի՝ Քենի ճակատագիրը, փոխանցում է Gazeta-ն։
«Թմբլիկ Բարբի՞։ Դա լավ է, իսկ որտե՞ղ է ցմփորիկով Քենը»,- գրել է օգտատերերից մեկը։
Մեկ այլ օգտատեր նշել է, որ Բարբին նախկինի պես ավազե ժամացույցի մարմին ունի։
Մյուսն էլ կարծում է, որ ավելի ճիշտ կլինի բարձրացնել աղջիկների ինքնագնահատականը եւ սովորեցնել սիրել իրենց։



























