Գյուղացիներն այս տարի 6 մլն լիտր դիզելային վառելիք կստանան 280 դրամով: Այսօր՝ հունվարի 29-ի իր նիստում, ՀՀ կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին 2016-ի գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ մրցույթ է իրականացվել, որտեղ հաղթել է «Ֆլեշ» ընկերությունը եւ կստանա 330 մլն դրամ՝ վառելիքի դիմաց: Վերջինս մեկ լիտր դիզելային վառելիքի համար սահմանել է 350 դրամ գին, սակայն կառավարությունը որոշել է սուբսիդավորել 70 դրամը, որի արդյունքում այն գյուղացուն կվաճառվի 280 դրամով:
Նախարարը նշել է, որ 280 դրամ գինը 75 դրամով ցածր է նախորդ տարվա գնից:



























