Հայաստանի տարածքում հունվարի 30-ին արեւմտյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արեւմտյան` 8-12 մ/վրկ արագությամբ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 6-8 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունվարի 30-ին սպասվում է ամպամածություն, կա թույլ ձյան հավանականություն: Հունվարի 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գիշերը մայրաքաղաքում կլինի -6-8, ցերեկը՝ -1+1 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5,
Կոտայքում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5,
Լոռիում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +3+8,
Տավուշում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +6+11,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,
Արմավիրում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,
Արարատում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -13-16, ցերեկը՝ -2-5,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -5-8, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +6+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ +1+5,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +4+9։



























