Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հերքում է, որ լարված հարաբերություններ ունի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
«Սուտ խոսակցություններ են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարն այսպես արձագանքեց մամուլի տեղեկություններին, թե իր եւ վարչապետի հարաբերությունները լարվել են:
Նշենք, որ ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ տեւական ժամանակ խոսակցություններ են պտտվում, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, ապագայում դարձնել Երեւանի քաղաքապետ, այս հողի վրա անգամ, ըստ լուրերի, լարվել են իր ու երբեմնի «ախպերացու» Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները:




























