Ռուսաստանը հետաքրքրվում է հարցերի քննարկմամբ եւ շփումներ կիրականացնի նավթային շուկաների բոլոր մասնակիցների հետ: Այդ մասին  հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Ռուսաստանը հետաքրքրված է իր գործընկերների հետ քննարկելու նավթային շուկայում իրավիճակի թեման իր բոլոր կողմերով, որոնք կապ ունեն այդ շուկայի ձեւավորմանը եւ, անկասկած, Ռուսաստանը նման շփումներ կիրականացնի», - ասել է նա:  Միաժամանակ Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ՌԴ-ն պատրաստ է սահմանափակել ածխաջրածինների արդյունահանումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: