Հայաստանում 2015թ. ամուսնության դեպքերը կազմել են 17603, նախորդ տարվա համեմատ նվազել են 6.9 տոկոսով: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, ամուսնությունների ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Վայոց ձորում` շուրջ 7 ամուսնության դեպք 1000 բնակչի հաշվով: Ամուսնությունների դեպքերը բարձր են նաեւ Կոտայքում, Երեւանում:
Կարինե Կույումջյանի խոսքով, Հայաստանում 2015թ. արձանագրվել է ամուսնալուծության 3669 դեպք, նախորդ տարվա համեմատ նվազել են` 18.4 տոկոսով:
Ամուսնալուծությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Լոռու մարզում` 2.1 տոկոս, նաեւ Երեւանում: Ամուսնալուծությունների ամենացածր տոկոսը կազմել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզում:
Ըստ Կարինե Կույումջյանի` զույգերն ամուսնալուծվում են 20 եւ ավելի միասնական կյանքից հետո:



























