2015 թվականին Հայաստանի սահմանը հատել է 5 միլիոն 462 հազար մարդ: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Նրա խոսքով, երկրից դուրս եկողների թիվը 43 438-ով ավելի է եղել Հայաստան ժամանողների թվի համեմատ: 2014 թվականին այդ ցուցանիշը եղել է -41672:
Հայաստանի Հանրապետության փաստաթղթերով սահմանահատում կատարածների բացասական հաշվեկշիռը կազմել է 47676` 2014թ. 47 074-ի համեմատ:



























