2015թ երկրորդ կիսամյակում Հայաստանում ապաստան է խնդրել 160 մարդ, որոնցից 32-ի դիմումները մերժվել են կամ կասեցվել: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Նրա խոսքով, 2015թ Հայաստանում փախստականի կարգավիճակ է շնորհվել 130 մարդու, իսկ փախստականի կարգավիճակը դադարեցվել է 26 մարդու համար:

Կարինե Կույումջյանը նշեց, որ  2015թ Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել 5722 օտարերկրացի, 3847-ին տրվել է ժամանակավոր կացության կարգավիճակ, 1185-ին  մշտական կարգավիճակ եւ հատուկ կարգավիճակը տրվել է 690 օտարերկրացու:

Կարինե Կույումջյանի խոսքով,  ժամանակավոր կացությունը մեկ տարի ժամկետով է տրվում, որը հետագայում հնարավոր է ավելացնել, մշտական կարգավիճակը`  հինգ տարով, իսկ հատուկ կարգավիճակը տրվում է 10 տարի ժամկետով: