Երեւանի թիվ 119 դպրոցում կընդլայնեն ֆրանսերեն լեզվի ուսուցումը: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության հունվարի 29-ի նիստին:

Ինչպես նիստի ընթացքում հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, դպրոցը ոչ միայն ավագ դասարաններում  (10-12-րդ) կընդունի խորացված ուսուցման համար, այլեւ`  5-9-րդ դասարաններում` խորացված ուսուցմանը նախապատրաստելու: Նա հիշեցրել է, որ դպրոցը ֆրանսերենի դասավանդման հին ավանդույթներ ունի, իսկ Ֆրանսիայի դեսպանատան հետ պայմանավորվածության համաձայն, դպրոցում ֆրանսալեզու  ծրագիր է անցկացվում: Ֆրանսիական կողմը կտրամադրի դասագրքեր եւ մեթոդական գրականություն: