ՀՀ խորհրդարանը 2016թ. գործուղումների վրա 13 մլն դրամ կծախսի։ Այս մասին ասված է ՀՀ նախագահի, խորհրդարանի եւ կառավարության աշխատակազմերի 2016թ. վարկաքարտային հաշիվների ծախսերի սահմանափակումների մասին որոշման մեջ, որը հավանություն է ստացել հունվարի 29-ին կայացած Կառավարության նիստում։

Խորհրդարանի աշխատակազմը քարտային հաշվեհամարներից կօգտագործի 280 մլն դրամ, նախագահի աշխատակազմը՝ 30 մլն դրամ, որից գործուղումների համար՝ 5 մլն դրամ, իսկ Կառավարության աշխատակազմը՝ 144 մլն դրամ, որից գործուղումների համար՝ 50 մլն դրամ։