Reuters գործակալության աղբյուրների տվյալներով, իշխանությունները կասկածում են, որ ռուսական A321 օդանավում ռումբը դրել էր EgyptAir ավիաընկերության մեխանիկը:
Ինչպես հայտնում են իրավիճակին ծանոթ աղբյուրները, պայթուցիկ սարքը օդանավում դրել էր EgyptAir–ի աշխատակիցը, որը ռումբը ստացել էր «Իսլամական պետությունից»: Չարագործի զարմիկը մարտնչում է Սիրիայում ահաբեկիչների շարքերում, հայտնում է Gazeta -ն վկայակոչելով Reuters-ը:
«Նրան կարգադրել էին ոչ մի հարց չտալ ու ռումբը օդանավ բերել»,- հայտնել է աղբյուրը: Նշում են որ հանցագործն ունեցել է հանցակից՝ օդանավակայանի ուղեբեռային ծառայության աշխատակիցը:
Բացի դրանից, աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչությանն աջակցել են նաեւ երկու ոստիկաններ, որոնք աչք են փակել օդանավում կասկածելի անցուդարձի վրա: Բացառված չէ, որ նրանք պարզապես անբարեխղճություն են դրսեւորել:
Հայտնում են, որ չորսն էլ ձերբակալված են:




























