Ադրբեջանում այսօրվանից ուժի մեջ է մտնում Վրաստանից կենդանական ծագման արտադրանքի եւ անասունների ներմուծման արգելը։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի անասնաբուժական վերահսկման պետական ծառայության նախագահ Յոլչու Խանվելին։
Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ արգելքի պատճառը Վրաստանում մանր եւ խոշոր եղջերավոր անասունների շրջանում տարածված վիրուսն է, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Այս պահին դեռ անհայտ է, թե որքան ժամանակ է ուժի մեջ մնալու Վրաստանից Ադրբեջան անասունների եւ կենդանական ծագման արտադրանքի ներմուծման արգելքը։



























