Հունվարի 28-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները կողոպուտ կատարելու կասկածանքով բաժին են ներկայացրել 26-ամյա Սուրեն Կ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունվարի 19-ին, ժամը 4-ին, մուտք է գործել Իսրայելյան փողոցի թիվ 39 հասցեին հարակից վագոն-տնակ եւ այնտեղ բնակվող կնոջից պահանջել գումար: Մերժում ստանալով՝ կնոջ մարմնի տարբեր մասերին ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնելուց հետո, վագոն-տնակից բացահայտ հափշտակել է կենցաղային գազի 1 բալոն, իսկ մահճակալի բարձի տակից` 10.000 դրամ, ու հեռացել:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 63-ամյա Դոնարա Հ.-ն է, ով հունվարի 28-ին, ժամը 16.00-ին հրավիրվել է բաժին եւ տվել հաղորդում:

Նախապատրաստված նյութերը Սուրեն Կ.-ի հետ միասին հանձնվել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: