Ընտրական օրենսգրքի նոր խմբագրության համար քննարկվում է քվեարկողների էլեկտրոնային ցուցակներ մտցնելու առաջարկը: Այս մասին լրագրողներին հունվարի 29-ին՝ Կառավարության նիստից հետո հայտնել է Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար իրավաբան Հրայր Թովմասյանը:

Նա շեշտել է, որ էլեկտրոնային համակարգը կառաջարկվի կիրառել ներկա թղթայինի հետ զուգահեռ՝ հասարակության անվստահությունը չառաջացնելու համար: «Նման բան կարող է պատահել, որքան էլ որ այս համակարգը ստուգված ու փորձարկված լինի արտասահմանում: Հենց այդ պատճառով էլ մենք չենք առաջարկում ամբողջովին հրաժարվել թղթե ցուցակներից»,- հավելել է Թովմասյանը:

Էլեկտրոնային համակարգի շրջանակում ընտրատեղամասերում առաջարկում են տերմինալներ տեղադրել՝ տվյալ տեղամասի ընտրացուցակներով: Ընտրողը մոտենում է, մուտքագրում իր անունը ու ստանում կտրոն, որով ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչները նրան տալիս են քվեաթերթիկը ու ծրարը՝ նույն ձեւով ինչպես, եթե իր անձնագիրը կամ ID քարտը ցույց տար:

Այն հարցին, արդյոք հաակարգում սողանքներ կան կրկնակի քվեարկության համար՝ Թովմասյանը պարզաբանեց, որ եթե մարդու անունը ընտրացուցակում չկա, տերմինալը նրան պարզապես չի տա կտրոն, իսկ առանց կտրոնի նրան ոչ ոք քվեաթերթիկ չի տա:

«Իհարկե եթե Ընտրական օրենսգրքում նման նորմ ամրագրվի, մենք պետք է կիրառենք պաշտպանված համակարգեր, որոնք միջազգային աուդիտ են անցել»,- հավելել է նա: