Ռուսական «Գազպրոմը» 2016-ի հունվարի 1-ից չեղյալ է հայտարարել Թուրքիայի խոշորագույն 6 ընկերությունների համար կիրառվող գազի գնի զեղչը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմի» ներկայացուցիչներն ու թուրք գործարարները օրեր առաջ հանդիպել են ու քննարկել հիշյալ հարցը։ Նշվում է, որ ռուսական կողմը հայտնել է, որ գազի գնի զեղչը օրակարգում կլինի, երբ երկկողմ հարաբերությունները կկարգավորվեն։
Այս տեղեկության վերաբերյալ դեռ ռուսական կողմը պարզաբանում չի տվել։


























