ՀՀ ֆինանսների նախարարության ԴԱՀԿ եւ Մաքսային ծառայությունը էլեկտրոնային ձեւաչափով տվյալներ կփոխանակեն։ Այս մասին համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության նիստում։

Ինչպես ասված է որոշման հիմնավորման մեջ, այդ գերատեսչությունների միջեւ տվյալների, այդ թվում ունեցվածքի կալանքի մասին տեղեկությունների փոխանակումը, իրականցվում է փաստաթղթային տարբերակով, ինչը ժամանակատար է։

Որոշման  նպատակն է լուծել խնդիրը։