Հայաստանի ֆինանսների նախարարությունը կկրճատի հարկային ծառայությունների թիվը: համապատասխան որոշումը կառավարությունը կայացրել է այսօրվա՝ հունվարի 29-ի իր նիստում:
Կոտայքի մարզում երկու տարածքային ստորաբաժանումները (Նայիրիի եւ Կոտայքի) կմիավորվեն Կոտայքի տեսչության մեջ՝ Աբովյան կենտրոնով:
Էջմիածնի եւ Արմավիրի տարածքային ծառայությունները կմիավորվեն Արմավիրի տարածքային տեսչության մեւ՝ Էջմիածին կենտրոնով:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2016-ի մարտի 1-ից:


























