«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը լուծարվել ու միաձուլվել է Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ միավորում»  կուսակցությանը:

«Հայկական վերածնունդ» հասարակական քաղաքական միավորման մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնվորապես, ասվում է.

«Հունվարի 28-ին տեղի է ունեցել «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցության բարձրագույն ղեկավար մարմնի նիստը, որի ընթացքում, հաշվի առնելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանրագույն իրավիճակը եւ, նպատակ հետապնդելով միասնական ուժերով վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի պետական եւ հանրային կյանքի բոլոր բնագավառներում առաջընթաց զարգացման համար, համաձայն ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածների, սահմանված կարգով որոշում է կայացվել լուծարել «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, վերակազմակերպման միջոցով միաձուլել «Հայկական վերածնունդ միավորում»  կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը կկայանա ս.թ. փետրվարի 21-ին»: