Ռուսաստանը անթույլատրելի է համարում Սիրիայի հարցով բանակցություններին իսլամիստական խմբավորումների հնարավոր մասնակցությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Gazeta-ն։
«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ահաբեկչական կազմակերպությունների ներգրավումն անթույլատրելի է։ Մենք այդ դիրքորոշումից չենք հրաժարվում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով բանակցություններին «Ահրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների հնարավոր մասնակցության մասին հարցին։
Ավելի վաղ հաղորդում էր, որ բանակցություններին «Ահրար աշ Շամ» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների հնարավոր մասնակցության հարցը լուծված չէ։




























