ՀՀ դատախազությունում ստեղծված  աշխատանքային խմբի կողմից հունվարի 29-ի դրությամբ ուսումնասիրվել է 528 տարբեր բնույթի տեղեկատվություն /ԶԼՄ-ների  եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր եւ գրավոր դիմումներ/:

60 դեպքով հարուցվել է քրեական գործ: 29.01.2016թ. ութ քրեական գործ ուղարկվել է դատարան: 19 քրեական գործով 19 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նշենք, որ խումբը ստեղծվել էր  ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով