Հունվարի 28-ին մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 37 երթուղու ավտոբուսում գողացել են դստեր` 15-ամյա Լուսինե Ն.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը գողացել է 28-ամյա Գոռ Պ.-ն, ով Կոմիտասի պողոտայի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: