Սարսանգի ջրամբարի վերաբերյալ հակահայկական զեկույցի քվերակությունը ԵԽԽՎ-ում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի համարում Հայաստանի դիվանագիտական պարտությունը։ Ավելին՝ չի համարում, որ զեկույցի օգտին քվերակությունը բխում է Ադրբեջանի շահերից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե հակահայկական զեկույցի օգտին քվեարկությունը Հայաստանի դիվանագիտության տապալումը չէ՞ր։

«Ես չեմ կարծում, որ պարտություն կա, դա իրավական մոտեցում չի լրացնում, նոր տեքստեր պիտի նախապատրաստվեն, որովհետեւ ըստ էության զեկույցն էնպես էր կազմված, որ  ընդհանրապես Սարսանգի մասին չէր, որովհետեւ ոռոգման նպատակով այդ ջրամբարից ոչ օգտվում է Ադրբեջանը, ոչ էլ Ղարաբաղը։ Ես չեմ կարծում, որ դա  ի շահ Ադրբեջանի էր եւ էդտեղ որեւէ շահերի խնդիր չկա, Ղարաբաղի իշխանությունների լուծելիք խնդիրն էր, շատ լավ կլիներ, որ դա էլ չանցներ»,-ասաց ԱԺ ղեկավարը։

Նա պնդեց, որ հակահայկական անցկացված զեկույցը մեր դիվանագիտության տապալումը չէր, որովհետեւ մոտավորապես 40 պատգամավոր չր մասնակցել քվեարկությանը։