Առաջիկա շաբաթ եւ կիրակի օրերին՝ հունվարի 30-ին եւ 31-ին, քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական բոլոր հաստատություններում կսահմանվի հերթապահություն՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 17:00-ն:
Հերթապահությունը սահմանվել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ։



























