7 ամսական Նատալի Բաբայանին, որի մոտ աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն եւ շերտազատում է հայտնաբերվել, անհապաղ բուժօգնություն է հարկավոր Մոսկվայում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Լուսինը Բաբայանը` նշելով, որ Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկայում հաստատվել է, որ երեխայի մոտ աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն է եւ երեխայի աչքերը պահպանելու համար անհրաժեշտ է անցնել քիմիաթերապիայի 3 կուրս:
Նշենք, որ Լուսինեն միայնակ է մեծացնում երեխային եւ Մոսկվայում փոքրիկի բուժման համար անհրաժեշտ գումար չունի, նա ֆինանսական մեծ խնդրի առջեւ է կանգնած:
«Մեզ օգնեցին քաղաքացիներն ու Առողջապահության նախարարությունը, կարողացանք գնալ Մոսկվա եւ բուժզննում անցնել, ցավոք, երեխայի մոտ հաստատվեց այն, ինչից մենք վախենում էինք: Մեզ այստեղի բժիշկներն էլ են խորհուրդ տալիս, որ քիմիաթերապիայի կուրսերը Մոսկվայում անցնենք, բայց դեռ գումար չկա: Մեկ թերապիան արժե 30.000 ռուբլի»,-ասաց Լուսինեն:
Ավելի վաղ Լուսինե Բաբայանը NEWS.am-ին պատմել էր, որ երեխան ծնվել է դեղնած ու 10 օր շարունակ մնացել է ֆոտոթերապիայի տակ՝ բժիշկների հսկողությամբ: Ավելի ուշ բժիշկները փոքրիկին դուրս են գրել հիվանդանոցից՝ ասելով, որ լիովին առողջ է:
Սակայն, հետազոտություններից պարզվել է, որ փոքրիկի մոտ կա աչքի ցանցաթաղանթի նորագոյացություն և շերտազատում, հայ մասնագետները նրան խորհուրդ են տվել երեխային անհապաղ տեղափոխել Մոսկվայի «Գելմգոլցի» անվան ակնաբուժական կլինիկա:
Նշենք, որ Լուսինեն միայնակ է եւ իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխա՝ 1 տարեկան եւ 7 ամսական:
Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար փոխանցել Նատալիի մայրիկի՝ Լուսինե Ռոբերտի Բաբայանի անունով ՎՏԲ բանկում բացված հաշվեհամարներին
16056021100700 /ՀՀ դրամ/,
16056021100701 /ԱՄՆ դոլար/,
16056021100702 /Եվրո/,
16056021100703 /ՌԴ ռուբլի/,
2140004569020100/ ARMENIA CJSC/
Նատալիի մայրիկի`Լուսինեի հեռախոսահամարներն են` +37499080802 կամ, +37495502731



























