Մերձմոսկվայում 1 տարեկան երեխային դուրս են նետել պատուհանից: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են ՌԴ ՔԿ Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունում:
ՆՏՎ-ի հաղորդմամբ, իրավապահները ձերբակալել են երեխայի սպանության մեջ կասկածվող անձին՝ 59-ամյա թոշակառու կնոջ:
Հարցաքննության ժամանակ կինը հաղորդել է, որ նախորդ գիշեր ալկոհոլ են խմել դստեր, որդու եւ նրա զուգընկերուհու հետ, որը 1 տարեկան երեխայի հետ է եղել:
Թոշակառու կնոջը զայրացրել է երեխայի լացը, ինչի արդյունքում նա պատուհանից դուրս է նետել փոքրիկին: Ստացված վնասվածքներից երեխան տեղում մահացել է:




























