Սաուդյան Արաբիայի արեւելյան Էլ-Ախսա նահանգում շիաների իմամ Ռեզայի մզկիթում պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 18 հոգի, այդ թվում՝ անվտանգության ուժերի 2 աշխատակից, վիրավոր է:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, երկրի ՆԳՆ ներկայացուցիչները նշել են, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ երկու մահապարտներ փորձել են մտնել իմամ Ռեզայի մզկիթ: Անվտանգության ուժերի աշխատակիցներին հաջողվել է բռնել նրանց մզկիթից դուրս, ինչից հետո ահաբեկիչներից մեկը շենքի մուտքի մոտ պայթեցրել է իրեն: Երկրորդ ահաբեկչի հետ սկսված փոխհրաձգության ժամանակ հաջողվել է ձերբակալել նրան: Հանցագործի մոտ «մահապարտի գոտի» են գտել:

Սա վերջին տարիներին առաջին միջադեպը չէ թագավորության արեւելքում՝ կապված շիաների մզկիթների հետ: