Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ մերժել է հունվարի 31-ը ոչ աշխատանքային տոնական օր սահմանելու մասին ՌԼԴԿ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի հեղինակներն առաջարկում էին տոնական օրերի ցանկից հանել հունվարի 8-ը:

Նախաձեռնության հեղինակների խոսքով, դեկտեմբերի 31-ին քաղաքացիները պետք է պատրաստվեն Ամանորը դիմավորելուն: Բացի այդ, աշխատանքի արդյունավետությունն այդ օրը չափազանց ցածր է: Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության եւ վետերանների հարցերի հանձնաժողովը չի համաձայնել ներկայացված հիմնավորումներին:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, հանձնաժողովում նաեւ նշել են, որ օրինագիծը չի համապատասխանում իրավական այլ նորմերին.ս «Մասնավորապես, ՌԴ ֆինանսական տարին համախատասխանում է օրացույցային տարվան եւ տեւում է հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը»: