Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) գործողությունները «փոխում են իրավիճակը»՝ օգնելով Բաշար Ասադի կառավարության ուժերին: Այս մասին հայտարարել է Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ամերիկյան զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը: Ըստ ՏԱՍՍ-ի, Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի օգնությամբ նա զրուցել է Պենտագոնում հավաքված լրագրողների հետ:
«Դա հատկապես նկատելի է Հալեպի շրջանում, որտեղ ռուսական ավիահարվածները, հավանաբար, ամենից ինտենսիվն են»,- հավելել է նա:
Ռուսական հարվածներն «Ասադի ռեժիմին թույլ տվեցին հետ մղել սիրիական չափավոր ընդդիմության ուժերին, առանձին դեպքերում՝ նաեւ ԻԼԻՊ-ի ուժերին»,- հավելել է Ուորենը:




























