«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գրավել են «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման ռազմական ճամբարը: 5 ահաբեկիչ սպանվել է, 6 հոգի՝ գերեվարվել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լիբանանյան «Հըզբալլահ» շարժման աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ, լեռնային Էրսալ շրջանում ահաբեկիչների միջեւ մարտերը տեւում են արդեն երկու օր: ԻՊ-ի ահաբեկիչների կողմից սպանվել է խմբավորման առաջնորդներից Աբու Մարայան:
Լիբանանա-սիրիական սահմանին ահաբեկիչների միջեւ մարտերը շարունակվում են:




























