Հունվարի 28-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 26-ամյա Հրայր Ա.-ին, 34-ամյա Գոռ Ղ.-ին եւ 30-ամյա Ռուստամ Թ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրայր Ա.-ն խոստովանել է, որ 2015 թ. ամռանը Գոռ Ղ.-ի եւ Ռուստամ Թ.-ի հետ նախնական համաձայնության գալով՝ Հաղարծին գյուղում գտնվող, նույն գյուղի բնակիչ Մերուժան Թ.-ին պատկանող ավտոպահեստամասերի խանութի հետեւի մասի մետաղյա թիթեղը կտրելով՝ գողացել են ավտոպահեստամասեր:
Պատճառված վնասի չափը կազմում է 2.000.000 դրամ:
Գոռ Ղ.-ն եւ Ռուստամ Թ.-ն ձերբակալված են:
Դիլիջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:



























