Հունվարի 23-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 40 շենքի մոտ 29-ամյա Կարեն Ս.-ն բացահայտ հափշտակել է 46-ամյա Զառա Գ.-ի պայուսակը՝ 40.000 դրամով, 2 ակնոցով եւ դիմահարդարման պարագաներով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Կարեն Ս.-ն հունվարի 29-ին, ժամը 12.20-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:



























