Ոստիկանության Բաղրամյանի եւ Արթիկի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 29-ին, ժամը 18-ին, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 40-ամյա Հենզել Ա.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 142 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Անառակաբարո գործողությունները, որը կատարվել է 21 տարին լրացած անձի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ), 141 հոդվածի (Սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ) 2-րդ մասի 1-ին կետի եւ 177 հոդվածի (Գողությունը) 1-ին մասի մեղադրանքներով:

Վերջինս ներկայացվել է քննչական վարչություն: