Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը դժվարանում է ասել, թե իր տնից որքան գումար եւ թանկարժեք իրեր են գողացել։

«Ես իմ հայտարարության մեջ ամեն ինչ գրել եմ, մանրամասն նշել»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց մարզպետը։

Դիտարկմանը, թե լրատվամիջոցներում նշվել էր, որ մեծ քանակությամբ գումար եւ թանկարժեք իրեր են գողացել, մարզպետն արձագանքեց. «Տենց բան չի եղել, գրողներին հարցրեք, սխալ գիտեք, չեմ պատասխանի այդ հարցերին»:

Նշենք, որ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ մարզպետի տնից գողացել են 2 ոսկյա Ֆրանկ Մյուլեր, 1 ոսկյա Ռոլեքս տեսակի օրիգինալ ոսկյա ժամացույցներ, կանացի ոսկյա շղթաներ, ապարանջաններ,  200 հազար ռուսական ռուբլի, 30 հազար եվրո, մոտ 55 հազար ԱՄՆ դոլար ու այլ թանկարժեք իրեր։

Հովիկ Աբովյանը, վստահեցրեց, որ անգամ կասկածներ չունի, թե ովքեր կարող են լինել հանցագործները․

«Չգիտեմ, չեմ կարող ասել, իրավապահները կպարզեն»։