Շատ էի ցանկանում խաղալ արտերկրում, բայց տարբերակներ չկային: Այդ մասին NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոյսանի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արթուր Եդիգարյանը, ով օրերս երկամյա պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ:

Արթուր, ինչո՞ւ ընտրեցիր հենց «Ալաշկերտը»:

Ընտրեցի եղբորս խորհրդով: Այնտեղ հավաքված է լավ կոլեկտիվ եւ լավ մարզչական շտաբ:

«Փյունիկի» սան ես, հանդես ես եկել «Բանանցում», հիմա էլ խաղալու ես «Ալաշկերտում»: Դժվար չէ՞:

Ֆուտբոլային կյանքը շատ դժվար է: Երբեք չգիտես՝ ինչպես կստացվի, որտեղ կհայնվես եւ ինչ ֆուտբոլիստ կդառնաս:

Միշտ ասում ես, որ ցանկանում ես հանդես գալ արտերկրում: Այս անգամ չստացվեց:

Այո, շատ էի ցանկանում խաղալ արտերկրում, բայց տարբերակներ չկային այս պահին, դրա համար որոշեցի մնալ Հայաստանում:

Ի՞նչ կարծիք ունեք «Ալաշկերտի» մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մասին:

Նա գրագետ մարզիչ է, լավ պատկերացում ունի ֆուտբոլի մասին: Իր գիտելիքները միշտ փոխանցում է ֆուտբոլիստներին, բացի այդ նա մաքիմալիստ է:

Հիշեցնենք, որ Արթուր Եդիգարյանի նախկին ակումբը Բելառուսի 7-ակի չեմպիոն եւ բազմակի մրցանակակիր Մինսկի «Դինամոն» էր: