Երեւանում հունվարի 6-ին դանակի 14 հարված ստացած, 16-ամյա Խաչիկ Ղազանչյանի վիճակը 3 շաբաթ անց շարունակում է ծանր մնալ: Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, NEWS.am-ին հայտնեցին  «Արաբկիր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ Խաչիկ Ղազանչյանը շարունակում է մնալ միացված արհեստական շնչառական ապարատին:

Նշենք, որ հարազատների խոսքով՝ Խաչիկ Ղազանչյանին դանակի 14 հարված է հասցրել 18-ամյա Սուրեն Մ.-ն, որը նրա մտերիմ ընկերն է: Նրանց պատմելով՝ դեպքը տեղի է ունեցել, երբ Խաչիկը, Սուրենն ու մեկ այլ տղա գնալիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տոնին: Ծնողների համար անհայտ է` ինչու են տղայի հետ նման կերպ վարվել: Նրանք նաեւ տարօրինակություններ են նկատել կասկածյալի մոտ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 34-104-րդ հոդվածի հատկանիշներով:

Դանակահարության մեջ կասկածվողին որոնում են: