Ստամբուլում՝ Պաբլո Պիկասոյի «Մերկ կինը, որը մազերն է սանրում» կտավի վաճառքի փորձի ժամանակ ձերբակալվել են վերազգային հանցավոր խմբավորման անդամները, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ոստիկանության աշխատակիցները կապ են հաստատել խմբավորման անդամների հետ, ներկայանալով որպես գնորդներ ու 1 մլն դոլարի զեղչ են ստացել, որից հետո չարագործներին ձերբակալել են:

Այս պահին նրանց նկատմամբ իրականացվում են քննչական միջոցառումներ: